National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.03.2024
Երիտասարդներին հզորացնելով` մենք ինքներս մեզ ենք հզորացնում եւ միասին կարող ենք կառուցել ավելի լավ ապագա. Մարիամ Պողոսյան
1 / 1

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Մարիամ Պողոսյանը եւ Քրիստինե Պողոսյանը մասնակցել են Աթենքում կայացած «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders) կազմակերպության  գագաթնաժողովին: Մարիամ Պողոսյանը ելույթ է ունեցել, խոսել երիտասարդներին խրախուսելու եւ տարբեր ծրագրերում ներգրավվելու կարեւորության մասին:

«Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ գործընկերներ,

Կցանկանայի երախտագիտությունս հայտնել այս ուշագրավ միջոցառման կազմակերպիչներին եւ հյուրընկալողներին: Սա իսկապես անգնահատելի հարթակ է կին առաջնորդների համար՝ կապվելու, համագործակցելու եւ մեր համայնքներում դրական փոփոխություններ բերելու:

Որպես ՀՀ Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավոր՝ կարող եմ իրապես փաստել, որ այսօր մենք կանգնած ենք մի հրատապ մարտահրավերի առաջ՝ ինչպե՞ս ապահովել, որ մեր երիտասարդ սերունդների ձայնը ոչ միայն լսելի լինի, այլ նաեւ ինտեգրվի քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Որպես քաղաքական գործիչներ՝ մեզ համար կարեւոր է երիտասարդների ներգրավվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին առաջնահերթություն տալը:

Լուծումը ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության ավելացման մեջ է. կան մի քանի նախաձեռնություններ, որոնց իրականացմամբ կարող ենք հասնել այս նպատակին:

Նախ, մենք պետք է ճանաչենք կրթության ուժը: Քաղաքացիական կրթությունը դպրոցական ծրագրերում ներառելով՝ կարող ենք մեր երիտասարդներին զինել անհրաժեշտ գիտելիքներով եւ հմտություններով, տալ նրանց վստահություն՝ ակտիվորեն մասնակցելու ժողովրդավարական գործընթացներին:

Ավելին, մենք պետք է ստեղծենք երիտասարդական խորհուրդներ, խորհրդատվական եւ աշխատանքային խմբեր, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց մտքերով ու գաղափարներով եւ իրենց հուզող հարցերի շուրջ աշխատել քաղաքականություն մշակողների հետ:

Մենք պետք է նաեւ ներդրումներ կատարենք մենթորության ծրագրերում եւ առաջնորդության զարգացման նախաձեռնություններում, որոնք նրանց հնարավորություն կտան ավելի ակտիվ լինել իրենց համայնքներում:

Ես, իսկապես, գիտակցում եմ մեր երիտասարդներին վստահություն ներշնչելու եւ ժողովրդավարության մեջ նրանց մասնակցության արժեքը ցույց տալու կարեւորությունը:

Առաջ շարժվելով՝ եկեք ձեռնամուխ լինենք այս ազնիվ գործի իրականացմանը՝ խթանելու մի միջավայր, որտեղ մտքերի բազմազանությունը ողջունվում է, կառուցողական երկխոսությունը՝ խրախուսվում: Քանզի մեր երիտասարդներին հզորացնելով` մենք ինքներս մեզ ենք հզորացնում եւ միասին մենք կարող ենք կառուցել ավելի լավ ապագա:

Շնորհակալություն»,- ասել է Մարիամ Պողոսյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am